211652_close_icon
views-count1923 դիտում article-date 13:09 25-11-2015

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» անկասելի էր, Կիևի «Դինամոն» խճճեց իրավիճակը. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում F խմբում Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով ջախջախեց հունական «Օլիմպիակոսին» և 12 միավորով ապահովեց 1-ին տեղը խմբում: Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»: Հաջորդ փուլ դուրս գալու համար վերջին տուրում «Արսենալը» «Օլիմպիակոսին» Աթենքում պետք է հաղթի և անպայման 2 գնդակի առավելությամբ: [b]F խումբ[/b] «Բավարիա» (Գերմանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 4:0 Դուգլաս Կոստա, 8, Ռոբերտ Լևանդովսկի, 16, Թոմաս Մյուլեր, 20, Քինգսլի Քոման, 69 «Արսենալ» (Անգլիա) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)՝ 3:0 Մեսութ Օզիլ, 29, Ալեքսիս Սանչես, 33, 69 G խմբում Կիևի «Դինամոն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Պորտուին» և ծայրաստիճան խճճեց մրցաշարային իրավիճակը: «Չելսին» հաղթել էր «Մաքաբիին»՝ 4:0: Այժմ «Չելսին» և «Պորտոն» ունեն 10-ական միավոր, սակայն վերջին տուրում նրանք իրար հետ են հանդիպելու: 8 միավոր ունեցող «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունելու է «Մաքաբիին» և հաղթանակի դեպքում կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում: [b]G խումբ[/b] «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4 Գարի Կեյհիլ, 20, Վիլիան, 73, Օսկար, 77, Զումա, 90 «Պորտու» (Պորտուգալիա) - «Դինամո» (Կիև, Ուկրաինա)՝ 0:2 Անդրեյ Յարմոլենկո, 35, 11մ, Դերլիս Գոնսալես, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր