211652_close_icon

ԼՂՀ նախագահը պարգևատրման մասին հրամանագիր է ստորագրել

views-count1646 դիտում article-date 15:29 25-11-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Համաձայն հրամանագրի` աշխատանքում ձեռք բերած արդյունքների համար եւ Դատախազության օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գալստյանը պարգեւատրվել է <<Մխիթար Գոշ>> մեդալով։

Նմանատիպ նյութեր