Կրեմլն Անկարայից իրատեսական պարազաբանումներ է սպասում. Դ. Պեսկով
Կրեմլում շարունակում են Թուրքիայի իշխանություններից պարզաբանումներ սպասել Սիրիայում Cy-24 ռմբակոծիչի խոցման վերաբերյալ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Մենք նախկինի պես պարզաբանման ենք սպասում, իրատեսական պարզաբանման՝ թուրքական կողմից»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից նոյեմբերի 24-ին, երբ թռիչք էր կատարում Սիրիայի օդային տարածքի վրայով: Զոհվել է օդաչուներից մեկը, իսկ մյուսին Սիրիայի անվտանգության ուժերը գտել և տեղափոխել են Խմեյմիմ ռազմաբազա, որտեղ տեղակայված են ռուսական ավիացիոն ուժերը: