211652_close_icon
views-count2449 դիտում article-date 22:18 27-11-2015

Չեմպիոնների լիգա. թուրքերի պատճառով բելգիական «Գենտը» ցանկանում է արգելել «Զենիթի» երկրպագուների ներկայությունը հանդիպմանը

Բելգիական Գենտի քաղաքապետ Դանիել Տերմոնը մտադիր է արգելել Սանկտ-Պետերբուրգից երկրպագուների ներկայությունը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Գենտ»-«Զենիթ» հանդիպմանը: «Իմ որոշման հիմնական պատճառը վերջերս Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Գենտում բավական մեծ թուրքական համայնք կա, իսկ «Զենիթի» երկրպագուները վատ հեղինակություն ունեն: Սա հեշտ որոշում չէ, բայց ես պատասխանատու եմ քաղաքում անվտանգության համար», ասել է քաղաքապետը: Բացի այդ, Տերմոնը կարգադրել է պարզել, թե կա արդյոք ռուս երկրպագուներին քաղաքի տարածք մտնելն արգելող հնարավորություն: Սակայն Բելգիայի օրենսդրությամբ, նման հնարավորություն չկա: Նշենք, որ «Գենտ»-«Զենիթ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին:

Նմանատիպ նյութեր