24133 դիտում
22:33 27-11-2015
Ներքին գործերի նախկին նախարարը, ում ժողովուրդը կոչեց Կառլոս Բագրատիչ, դրական է գնահատում Նորքում հանցախմբի վնասազերծման` ԱԱԾ-ի և Ոստիկանության համատեղ աշխատանքը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am–ի հետ զրույցում ՀՀ ռազմական և պետական գործիչ, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը, որը Հայաստանի ԽՍՀ ներքին գործերում աշխատել է 1977 թվականից , իսկ 2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է, ՀՀ-ում ծանր և աննախադեպ հանցագործությունների կանխումից հետո երկակի զգացողություններ ունի` ուրախ և տխուր։ «Ուրախ, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը համատեղ աշխատել են, կարողացել են ժողովրդի լեզվով ասած` դեմն առնել, իսկ տխուր, որ մեր ժողովրդի մեջ նման այլանդակներ կան»,- ասաց Կառլոս Ղազարյանը:
[b]-Պարո՛ն Ղազարյան, որպես պրոֆեսիոնալ ինչպե՞ս կգնահատեիք երեկ Երևանում Ոստիկանության և Ազգային անվտանգության համատեղ գործողությունների արդյունքում զինված խմբի վնասազերծումը:[/b]
— Առանց ամբողջությամբ ծանոթ լինելով քրեական գործին, իմ մասնագիտական հայացքով, որպես պրոֆեսիոնալ ու քաղաքացի կարող եմ ասել, որ երկու զգացողություն ունեմ` դրական և բացասական: Դրական, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը համատեղ աշխատել են, կարողացել են ժողովրդի լեզվով ասած` դեմն առնել, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հետագայում: Եվ տխուր եմ, որ մեր ժողովրդի մեջ կան այդ տիպի մարդիկ, որոնք կարող են զենք կուտակել, ինչ–որ պատրաստություններ տեսնել հանցագործությունների համար: Ես հիմա «հանցագործ» բառը չեմ օգատգործում, այն կտա դատարանը: Իսկ ուրախ եմ, որ այդ երկու ծառայությունները միասին կարողացել են վնասազերծել այդ խմբին` առանց իրար հետ մրցակցության մեջ մտնելու, այլ ձեռք ձեռքի տված այդ խումբը կարողացել են վերցնել:
Հետագայում, թե ինչ կլինի, դա արդեն քննության հետ կապված հարցեր են: Բայց ամեն դեպքում, ես դա գնահատում եմ դրական: Որովհետև, գիտե՞ք ինչ կա, դա մի օրվա գործ չէ, ոչ էլ հեշտ գործ է, որ վեր կացան, գնացին մարդ կալանավորեցին, դա քրտնաջան, ամիսների ու օր ու գիշեր աշխատանքի արդյունք է:
[b]— Պարոն Ղազարյան, չեմ ասում` քննադատություն, բայց հարցադրումներ եղան, թե այդքան զենքը, որ կհերիքեր մի ամբողջ դասակի, ինչպե՞ս է կուտակվել, ո՞ւր էին նայում պատկան մարմինները, երբ այն կուտակվում էր:[/b]
ականա — Ես երկար տարիների իմ փորձից եմ ասում, եթե չեն կալանավորում, ասում են` ինչո՞ւ չեն կալանավորում, կալանավորում են, ասում են` ասում են կալանավորեցին: Հիմա կալանավորել, դա մի օրվա հարց չի, զենքը կուտակել են, աշխատել են (պատկան մարմինները — Tert.am), աշխատել են: Նաև ուզում եմ ասել, որ մենք էլ պետք է զգոն ու զգույշ լինենք: Մենք, որ տեսնում ենք` մեր կողքից մեկը կարմիր լույսի տակ անցնում է, չենք ասում` ինչի՞ ես անցնում: Նույն այդ հարևանները, որևիցե մեկը չի՞ նկատել, որ ինչ-որ … դուրեկան մարդիկ չեն գալիս-գնում: Դրա համար էլ ասում եմ, որ որպես պրոֆեսիոնալ ես գոհ եմ, որպես համակարգի աշխատող, որպես գեներալ, որ մեր ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը համատեղ հոյակապ աշխատանք են տարել: Դա մենք պետք է գնահատենք: Իսկ տխուր եմ, որ մեր ժողովրդի մեջ կան տենց այլանդակներ: Դուք պատկերացնու՞մ եք, որ այդ ծանր օրերին, երբ ամբողջ աշխարհով, Վրաստանով ինչեր են կատարվում ու հանկարծ նման այլանդակները նման այլանդակություն անեին: Ես մի քիչ անցյալից գիտեմ` դա ինչ է նշանակում, թեկուզ մի տեղ մի հատ կրակոց: Իսկ ինչ վերաբերում է` ոնց են կուտակել: Նորից եմ կրկնում` դա հո մի օրվա գործ չէ:
[b]-Ամբողջ հարցն էլ այդ է` ինչի՞ն է թողել, որ այդքան կուտակվի:[/b]
-Հիմա եթե մի հատ զենքով վերցնեին, մյուս զենքերը չէին վերցնի: Դա օպերատիվ աշխատանք է, ոչ ոք չի կարող ասել, սպասել են, աշխատել են, վերցրել են: Անսպասելիության գործոններ կան, տեղաշարժի: Ասեմ, որ ապահովության համակարգը երկար ու դժվար, բայց անտեսանելի աշխատանք է: Եվ որպես մասնագետ, ուզում եմ ընդգծել, որ եթե որևէ բան տեսանելի չէ, մի կարծեք, որ չի արվում: Մենք պետք է մեր ուժային կառույցների գնահատականը ճիշտ տանք, լավին լավ ասենք, վատին` վատ: Հայհոյելը միշտ էլ կա: Կրկնում եմ` դա հոյակապ աշխատանք է: Այս աշխատանքը հետագայում` իր մանրամասներով կարելի է ուսուցանել ուսանողներին: Ամենակարևորը` նման մեծ գործ են արել, այդքան զենքով այդքան մարդու են կալանավորել, ոչ մի կրակոց: Վնաս չի եղել, ոչ մի քաղաքացի չի վնասվել: Դա արդեն մեծ մասնագիտական ցուցանիշ է: Եվ երկրորդ, չճշտված լուրերով մարդկանց չվախացնենք, մարկանց մեջ խուճապ չգցենք, զգույշ լինենք, մեկս մյուսի կողքին կանգնած լինենք հանուն մի բանի` մեր երեխաների խաղաղության, մեր քաղաքի, մեր հանրապետության: Այնպես որ, ամփոփելով, ասում եմ` կեցցեն տղաները:
[b]-Իսկ ինչ եք կարծում` այդ զենքերը ո՞ր երկրներից են բերվել, թե՞ ներսից` Հայաստանից են ձեռք բերվել:[/b]
-Դա արդեն քննությունը կպարզի` ներսի՞ց է, դրսի՞ց, գողացվա՞ծ է, վաճառված:
-[b]Իսկ Դուք ինչ-որ նմանություններ տեսնում ե՞ք «Հոկտեմբերի 27-ի» հետ` հաշվի առնելով, որ այսօր մամուլում տեղեկություններ կային, որ պետք է ինչ-որ բան լիներ ԱԺ-ի ու վարչապետի դեմ:[/b]
Ես 80 թվականից տեսել եմ շատ բան, տիրապետել շատ ինֆորմացիաների, հիմա ամենակարևորն այն է, որ կանխվել է, իսկ մնացածը կպարզի քննությունը, թե ինչ նպատակներ են ունեցել: Կարող է` մի դպրոց էին պայթեցնում, մենք չգիտենք հետևանքները: Բայց կարևորը` կանխված է:
Մանրամասներն` [url=http://www.tert.am/am/news/2015/11/26/karlos-ghazaryan/1856611]այստեղ[/url]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն:
Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում էին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
62154 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել
2074 դիտում
16:44 31-10-2018
Հայաստանի բնակիչները բարձր են գնահատում ԱԱԾ-ի, ոստիկանության և ՀՔԾ-ի աշխատանքը
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»