2077 դիտում
16:44 31-10-2018
Հայաստանի բնակիչները բարձր են գնահատում ԱԱԾ-ի, ոստիկանության և ՀՔԾ-ի աշխատանքը
ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բարձր են գնահատում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության աշխատանքը:
«[url=https://armenpress.am/arm/news/952869.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս հետազոտությունները ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«ԱԱԾ-ի աշխատանքը հարցվածների 66.2 տոկոսը լիովին դրական է գնահատել, իսկ ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի աշխատանքները համապատասխանաբար՝ 56.7 և 52.6 տոկոսը: Կառույցների գործունեությունը բացասական են գնահատել շատ քչերը՝ մինչև 4.5 տոկոսը»,- նշեց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հարցվողներին նաև հարց է ուղղվել, թե բացահայտումների ինչ դեպքեր են հիշում, և 83.3 տոկոսը պատասխանել է Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները:
«39.9 տոկոսը հիշել է Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի վերաբերյալ դեպքերը, 37.5 տոկոսը՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդիների հետ կապված ենթադրյալ հանցագործությունները, 18.9 տոկոսն էլ մատնանշել է Հովիկ Աբրահամյանի, իր եղբոր գործարանում գտնված զենքերն ու չարաշահումները»,- ընդգծեց «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրենը:
Հարցվածների 64.8 տոկոսը մարտի 1-ի գործի վերաբերյալ կարծում է, որ ճշմարտությունը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն, իսկ 24.7 տոկոսը կարծում է, որ մեղավորներին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից:
Հետազոտության մասնակիցների 80․1 տոկոսը կարծում է, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և ՀՔԾ-ի կողմից իրականացվող գործողությունները օրինականության հաստատում են, 10․6 տոկոսի կարծիքով` դրանք քաղաքական հետապնդումներ են:
Հարցվածների 40 տոկոսը ՀՀ անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ պատասխանել է, որ ՀՀ-ն ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը` առանց այլ կառույցների միջամտության, 39.7 տոկոսի կարծիքով՝ այդ երաշխավորը Ռուսաստանն է, ՆԱՏՕ-ին Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում տեսնում է 9 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ին՝ 3.9 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
13390 դիտում
19:30 25-09-2019
Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում ԵԿՄ կատարած աշխատանքը
940 դիտում
21:22 27-06-2023
Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատում Անահիտ Մանասյանի աշխատանքը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»