2854 դիտում
14:08 28-11-2015
Ի՛նչ պատժի արժանացավ հարսանիքի մասնակցող ընկերոջ տունը թալանած գողը
Ինչպես տեղեկացրել էինք, Համլետ Գափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես Հայկ Առաքելյանից իմանալով, որ վերջինս ընտանիքի անդամների հետ միասին բացակայելու է բնակարանից և մասնակցելու է հարսանեկան արարողության, աստիճանահարթակով բարձրացել է Հ. Ասաքելյանի բնակարանի 2-րդ հարկի աստիճանահարթակ և ննջասենյակի պատուհանը ոտքով հարվածելու և բացելու միջոցով մուտք է գործել բնակարան, այնուհետև՝ ննջասենյակ և գաղտնի հափշտակել 421.000 դրամ արժողությամբ մեկ հատ ոսկյա մանյակ:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Համլետ Գափոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանը որոշել է Համլետ Գափոյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը:
Նմանատիպ նյութեր
4501 դիտում
16:13 06-01-2016
Ինչու չպատժեցին հարսանիքի գնացած ծանոթների տունը թալանած Համլետին
Այս բաժնից
577 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
910 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
685 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը