211652_close_icon
views-count1787 դիտում article-date 16:51 28-11-2015

Կարիմ Բենզեման չի մասնակցի Եվրո-2016-ին՝ շանտաժի գործի պատճառով

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը, որը տեղի ունենալու Ֆրանսիայում: Պատճառը «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենայի դեմ շանտաժի սկանդալային գործն է, հայտնում է L'Equipe պարբերականը: Հիշեցնենք, որ Բենզեման հավաքականում իր թիմակից Մատյո Վալբուենայի շանտաժի գործով անցնող անձանցից մեկն է: Ավելի վաղ հրապարակվել էր շանտաժիստի և Բենզեմային վերծանված հեռախոսազրույցների բովանդակությունը: Ինքը՝ Վալբուենան, Բենզեմայի արարքն իր հանդեպ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/27/71497/]որակել էր[/url] «կեղտոտ» և ոչ անկեղծ: Արդյունքում՝ ըստ պարբերականի, Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել Բենզեմային չհայտավորել Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրա ներկայությունը կարող է անառողջ մթնոլորտ ստեղծել հավաքականի ներսում:

Նմանատիպ նյութեր