211652_close_icon
views-count3269 դիտում article-date 18:40 05-11-2015

Մեկուսարանում գտնվող Կարիմ Բենզեման խոստովանել է իր մեղքը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է իր առնչությունը «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործին: Նշվում է, որ Բենզեման իր մասնակցության մասին գործին պատմել է մեկուսարանում: Այժմ ֆուտբոլիստը պետք է նաև առերեսման մասնակցի: Նշենք, որ Բենզեման գիշերը մեկուսարանում է անցկացրել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն գործով անցնող մի շարք կասկածյալների ճանաչում է: Սիսեն նույնպես բերման էր ենթարկվել և հարցաքննվել, սակայն հոկտեմբերի 13-ին նրան ազատ էին արձակել: Այս գործով մեղավորները կարող են մինչև 5 տարվա ազատազրկման ենթարկվել:

Նմանատիպ նյութեր