211652_close_icon
views-count3344 դիտում article-date 22:48 30-11-2015

Պուտինն ու Օբաման կես ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել Փարիզում

Փարիզում ընթացող Կլիմայի փոփոխությունների շուրջ միջազգային համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կես ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Հանդիպումն անցել է փակ դռների ետևում՝ առանց լրագրողների ներկայության: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահները Փարիզում քննարկել են Սիրիայի քաղաքական կարգավորման հարցը: Հանդիպման ժամանակ Բարակ Օբաման նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա։

Նմանատիպ նյութեր