22616 դիտում
23:09 30-11-2015
ՖԱՖ-ը իր շնորհակալությունն է հայտնել հավաքականի տղաներին՝ կոչին միանալու, գերմանական ճշտապահությամբ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար
Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հավաքականի տղաներին՝ մեր կոչին միանալու, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար:
Հաստատում ենք, որ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում ՖԱՖ-ը մինչև վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և վստահություն ենք հայտնում, որ այս միջադեպի հետևանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ և միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ:
Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը միջազգային մամուլը անդրադարձավ «Սա ուղղակի ռումբ է» , «Պայթյուն պարզ երկնքում», նմանօրինակ ու նմանատիպ վերնագրերով: Գործին խառնվեցին նաև միջազգային իրավաբաններ, որոնք խաղերի վաճառելու, առուծախի, պայմանավորված հանդիպումներ հետաքննելու մեծ փորձ ունեն: Միջազգային ԶԼՄ-ների ու փորձագետների միանշանակ կարծիքը հետևյալն էր, որ Ռուբեն Հայրապետյանը այս ամենն անում է, որպեսզի հայ մարզասերի, հանրության ուշադրությունը շեղի հայկական ֆուտբոլի արդիական, լուծում չստացած բազմաթիվ խնդիրներից:
Նա բացեիբաց, ի լուր աշխարհի դավաճան հայտարարեց ՀՖՖ հովանու ներքո հանդես եկող ազգային թիմի որոշ ֆուտբոլիստների՝ չունենալով ոչ մի հիմք ու փաստարկ: Իսկ մեր ազգային թիմի առաջատարների հայտարարությունից հետո, Հայրապետյանը արձագանքեց՝ նշելով, որ դավաճանություն ասելով ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել: ՖԱՖ-ի կարծիքով նման լուրջ ու հեղինակավոր կառույցի առաջին պաշտոնական ներկայացուցիչն ու պատասխանատուն ուղղակի իրավունք չուներ Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը եվրոպական մի շարք երկրներում կասկածի տակ դնելով, անպատասխանատու, անհիմն հայտարարություններ անել: Ռուբեն Հայրապետյանը չտիրապետելով իրավիճակին, մեղադրում է բոլորին՝ մարզիչներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին:
ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից: ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի: Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարևոր ընտրական փուլը: Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
5848 դիտում
14:54 29-11-2015
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների պատասխանը Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը. ArmFootball.com
2770 դիտում
11:25 20-11-2014
Արթուր Մալոյանը արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը
Այս բաժնից
889 դիտում
12:42 30-12-2024
Հունվարը կլինի բավականին տաք, առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների. Գագիկ Սուրենյան
637 դիտում
12:05 30-12-2024
«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց