15589 դիտում
11:17 01-12-2015
Արդյո՞ք «ZuZս» ընկերության մենեջերին բանկերն են ստիպել դիմելու ծայրահեղ քայլի. ոստիկանները կանխել են նրա ինքնասպանությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնում հետաքննություն է սկսվել Երևանի բնակիչ, 33-ամյա Արամ Ապիկյանին ինքնասպանության հասցնելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 30-ին, նրա կինը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը՝ Ա. Ապիկյանը, բջջային հեռախոսահամարով SMS է ուղարկել իրեն, որտեղ գրված է եղել. «Կներես, ես ձեզ շատ սիրում եմ, էլ չեմ կարող այսպես շարունակել, մինչև կյանքիս վերջին շունչը սիրել եմ ձեզ»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ այդ Ա. Ապիկյանը, ով «ZuZu» ընկերության մենեջերն է, հայտնել է, որ պարտքեր ունի ու եթե չկարողանա գումար գտնել՝ պարտքերը մարելու համար, այլ ելք չի ունենա. վերջ է տալու իր կյանքին:
Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում Ա. Ապիկյանը ժամը 22:00-ի սահմաններում հայտնաբերվել է Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում և տեղափոխվել Ապարանի ոստիկանություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նման քայլի է դիմել վարկերի պատճառով, որոնք չի կարողացել մարել: Այդ օրն էլ մի քանի բանկերից զանգահարել են և նախազգուշացրել, որ եթե վարկերը չմարի, դատի կտան, ինչից հետո էլ ճարահատյալ նման քայլի է դիմել:
Արամ Ապիկյանը ունի մեկ դուստր:
Նմանատիպ նյութեր
6549 դիտում
21:47 02-03-2014
Երևանում ԱԱԾ աշխատակիցն ու նրա ընկերը կանխել են 28-ամյա տղայի ինքնասպանությունը