Թուրքիան ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ լարված հարաբերություններից. Էրդողան
Cy-24 ռմբակոծիչի կործանման միջադեպից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամը հարկավոր է հարթել դիվանագիտական ճանապարհով, Փարիզում ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների հարցով մեկնարկած գագաթնաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Ria Novosti-ն:
Էրդողանը ասել է, որ ինքը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել են այդ հարցը: Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ ցանկություն ունի թուլացնել ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռւ խոցվել է թուրքական օդուժի կողմից նոյեմբերի 24-ին, երբ թռիչք էր իրականացնում Սիրիայում: Թուրքական իշխանությունները պնդում են, որ ռմբակոծիչը հատել էր Թուրքիայի օդային սահմանը: