211652_close_icon
views-count14951 դիտում article-date 14:13 02-12-2015

Երևանում «Կոմպուտիկ» ՍՊԸ-ի տնօրենը իր տան բակում հայտնաբերել է կախված տղամարդու դի

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 50-ամյա Մխիթար Յ.-ն Ռոստոմի փողոցի թիվ 109 տան բակում հենարաններից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածին առաջինը հայտնաբերել է Երևանում գործող «Կոմպուտիկ» ՍՊԸ-ի տնօրենը, և քաղաքացին ինքնասպան է եղել հենց նրա տան բակում, որտեղ մահացածը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

Նմանատիպ նյութեր