44240 դիտում
10:26 03-12-2015
Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, ճակատային մասով հարվածել Daewoo-ին. 5 վիրավորներից 2-ին փրկարարները դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 FO 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ ավազահանքերի մոտ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց ուղեմաս և բախվել Daewoo Nexia մակնիշի 35 DO 641 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին Daewoo-ի միջից դուրս է բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ կարողացան դուրս բերել վիրավորներին:
Օպերատիվ է գործել Աբովյանի շտապ օգնության բրիգադը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ շտապ օգնության մեքենաներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը՝ ծառայողական ավտոմեքենայով:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ և ոստիկանության Կոտայքի բաժնի փորձագետ Արթուր Մելքոնյանը:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի անվադողերն ամառային էին և, ըստ տեղեկությունների, վարորդը Երևանից մեկնում էր՝ ձմեռային նոր անվադողեր ձեռք բերելու համար:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
29879 դիտում
17:16 11-01-2025
Սոցապ նախարարությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը, որպեսզի Գավառի մանկատունը լուծարվի