211652_close_icon
views-count2248 դիտում article-date 15:35 03-12-2015

Թոքերի ուռուցքով տառապող 13-ամյա պատանուն օգնություն է անհրաժեշտ. տեսանյութ

Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Սկզբում ծնողները կարծում են՝ թոքաբորբ է, սակայն պարզվում է՝ թոքերում ուռուցք կա: 3-րդ մանկական հիվանդանոցում կատարվել է վիրահատություն, սակայն վիճակը չի կարգավորվել, հիմա տղայի մոտ սարկոմա է: Բժիշկները խորհուրդ են տալիս պատանուն տանել Եվրոպա հետագա բուժումներն այնտեղ իրականացնելու համար, սակայն բազմազավակ ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է ապրում՝ անգամ տուն չունենալով: Աբրահամի բժշկական թղթերն ուղարկվել են Գերմանիա, որտեղից ստացվել է սկզբնական հետազոտություների և բուժումների հրավերք: Աբրահամի ծնողները դիմում են հայրենակաիցների աջակցությանը: ՎՏԲ-Հայաստան բանկում Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ [b]16009032580602 ՀՀ դրամ 16009032580603 ԱՄՆ դոլար 16009032580604 ԵՎՐՈ 16009032580605 ՌԴ ռուբլի SWIFT:ARMJAM22[/b] Աստղիկ Մարտիրոսյանի հեռախոսահամարներն են ՝[b] +37455 32 69 47, +37455 80 83 08:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր