2201 դիտում
15:14 22-09-2015
Օգնենք. համագյուղացիների օգնությամբ քիմիաթերապիայի մեկ կուրս ստացած 17-ամյա պատանուն ևս 6 կուրս է անհրաժեշտ. տեսանյութ
Արթուր Գագիկի Հարությունյանը ծնվել է 1998 թվականին Շիրակի մարզում,այժմ պատանին գտնվում է Երևանում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Տղայի մոտ ախտորոշվել է լիմֆոմա: Նախորդ տարի պատանին թևատակում նկատել է գոյացություն, անմիջապես դիմել է բժիշկներին, ովքեր ասել էին, որ գոյացությունը կապված է հասունացման տարիքի հետ:
Գոյացությունը սկսել է անհանգստացնել տղային, ծնողները նրան բերել են Երևան՝ հետազոտությունն անցկացնելու արյունաբանական կենտրոնում: Նշանակվել է քիմիաթերապիայի յոթանգամյա կուրս: Ամեն կուրսն արժե 3000 դոլարին համարժեք դրամ:
Համագյուղացիների և հարազատների օգնությամբ գումարը հավաքվել է, և Արթուրն առաջին քիմիաթերապիան ստացել է, երկրորդը՝ նշանակվել է սեպտեմբերի 26-ին, սակայն անհրաժեշտ գումարն ընտանիքը չունի, և տղան դիմում է հանրության աջակցությանը: Կուրսն ավարտելու համար պակասում է 18 000 դոլար:
Արթուրի հոր՝ Գագիկ Ալբերտի Հարությունյանի անունով Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
[b]1510028126190100 ՀՀ դրամ,
1510028126190101 ԱՄՆ դոլար,
1510028126190149 ԵՎՐՈ,
1510028126190158 ՌԴ ռուբլի:
SWIFT:ARMCAM22:
Արթուրի հոր՝ Գագիկի հեռախոսահամարն ՝+37477 69 59 55, մոր՝ Գոհարինը՝ +37477 03 14 08:
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3416 դիտում
14:57 19-05-2016
7-ամյա Արփինեի երիկամներից մեկը հեռացվել է. քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2245 դիտում
15:35 03-12-2015
Թոքերի ուռուցքով տառապող 13-ամյա պատանուն օգնություն է անհրաժեշտ. տեսանյութ
43498 դիտում
23:43 20-12-2022
18-ամյա աղջկա կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես, եկեք օգնենք նրան՝ ունենալ լիարժեք և անհոգ կյանք
Այս բաժնից
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
946 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
1006 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ