5600 դիտում
18:07 04-12-2015
Զգուշացեք տաքսիստներից. նրանց թվում կան նաև գողեր, ինչպես, օրինակ, 45-ամյա Գևորգը
45-ամյա Գևորգ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից շահագործվող «Օպել Վեկտրա C» մակնիշի 34DL747 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություն մատուցելով Մարգարիտ Ալչանգյանին` նրան Երևան քաղաքի «Կիլիկիա» կոչվող ավտոկայանից տեղափոխել է Արաբկիր 37 փողոցի մոտ:
Ընթացքում շենքի կոնկրետ տեղն իմանալու համար Մ.Ալչանգյանի «Samsung Galaxy S4 Zoom» մոդելի բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հորաքրոջ հետ, իսկ երբ հասել են նշված վայրը Մ.Ալչանգյանն իջել է ավտոմեքենայից ուղեվարձը վճարելու և հեռախոսը հետ վերցնելու համար, սակայն Գ.Մանուկյանը չսպասելով ուղեվարձը վճարելուն, գիտակցելով, որ գործում է բացահայտ` դիմել է փախուստի` դիտավորությամբ բացահայտ հափշտակելով Մ.Ալչանգյանի զգալի չափ հանդիսացող` 105.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենգրքի 176 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
18959 դիտում
16:39 27-05-2017
Գողեր ու թալանչիներ, զգուշացեք բանկոմատները թալանելուց. ոստիկանության նորամուծությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24844 դիտում
12:44 06-07-2022
Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր». ԱԱԾ
Այս բաժնից
406 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
826 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
709 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը