1389 դիտում
21:58 04-12-2015
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց
Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն՝ ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի գլխավորությամբ, այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց:
Այցը Դիլիջան մեկնարկեց վերակազմավորված Համայնքային կենտրոն (Dilijan Community Centre) այցելությամբ, որի ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը և հիմնադրամի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին ինչպես կենտրոնում, այնպես էլ Դիլիջանում և ՀՀ այլ շրջաններում և Արցախում իրականացվող ծրագրերը: Մասնակիցները կարևորեցին կենտրոնի վերակազմավորումը, ինչը էական դեր կարող է խաղալ Դիլիջանում համայնքային կյանքի աշխուժացման գործում:
Այնուհետև մասնակիցներն այցելեցին 64 երկրներից 190 սաներ համախմբող «UWC Դիլիջան» միջազգային դպրոց, որտեղ հանդիպեցին դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութի հետ, ով ներկայացրեց դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները: Ապա ասոցիացիայի անդամները` դպրոցի սաների ուղեկցությամբ, շրջայց կատարեցին դպրոցի տարածքում՝ ծանոթանալով ուսումնառության և բնակության պայմաններին:
Ասոցիացիայի անդամներն ընդգծեցին դպրոցի կարևորությունն ինչպես կրթության ոլորտում առաջընթացի և կրթության միջոցով աշխարհի հետ Հայաստանի կապերի ամրապնդման, այնպես էլ՝ նոր աշխատատեղերի ստեղծման և Դիլիջանի զարգացման տեսանկյունից:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանը համառոտ ներկայացրեց «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի գործունեությունը՝ անդրադառնալով նաև «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցի նպատակներին և կիսվելով իր ստացած տպավորություններով: Նատալիա Նալբանդյանը, մասնավորապես, նշեց, որ ասոցիացիայի անդամներին հրավիրել է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տեսնելու այն լավն ու դրականը, որ կա մեր երկրում: Նա նաև հույս հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը և նախաձեռնությունները կլինեն ավելի շատ, քանի որ նրանք կարևոր դեր են խաղում ինչպես փոքր քաղաքների զարգացման, այնպես էլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթության ոլորտում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից: «UWC Դիլիջանը» միայն դպրոց չէ, այլ՝ սեփական ապագայի և իր երկրի ապագայի համար պատասխանատու երիտասարդության կրթության նոր հայեցակարգ», - ընդգծեց Նատալիա Նալբանդյանը:
Տեղեկանք. Բարի գալուստ Հայաստան դիվանագիտական ասոցիացիան հիմնվել է 2009թ.: Այն միավորում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագետների կանանց, կին դիվանագետներին: Ասոցիացիայի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների ընտանիքների ինտեգրումը հայ հասարակության մեջ: Ասոցիացիան` հայ դիվանագետների ընտանիքների, հայ մշակութային, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների, կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով օտարերկրյա դիվանագետների ընտանիքների անդամներին ծանոթացնում է մեր երկրի բազմազանությանն ու հայ ժողովրդի ավանդույթներին: Օտարերկրյա դիվանագետների կանանց և կին դիվանագետների համար ասոցիացիայի կողմից կազմակերպվում են հայոց լեզվի անվճար դասընթացներ:
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
23:30 25-11-2018
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելել են COAF սմարթ կենտրոն
4309 դիտում
23:51 23-05-2016
ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցավ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամների հանդիպումը
1147 դիտում
16:07 28-02-2014
«UWC Դիլիջան» դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին