211652_close_icon
views-count25419 դիտում article-date 11:01 05-12-2015

27-ամյա վարորդը Mercedes-ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 48 ՍA 888 համարանիշի ավտոմեքենայով Հերացիի թունելից դեպի Խանջյան փողոցի թունելի սկզբնամաս ընթանալիս ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, կողաշրջվել և մոտ 45 մետր այդ վիճակում առաջ ընթացել՝ հայտնվելով հանդիպակաց գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շատ օգնության բժիշկներին վարորդ Ա. Մխիթարյանը հայտնել է, որ ինքը վթարի հետևանքով վնասվածքներ չունի և հրաժարվել է բժշկական օգնությունից: Ժամանել են նաև հրշեջ-փրկարարները, ովքեր փակել են գազաբալոնը և անջատել մարտկոցը: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանն ու տեսուչ Սիմոն Հովհաննիսյանը, ովքեր էլ անվարույթ նյութեր են նախապատրաստել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարելու ընթացքում խոտանվել (ծակվել) է անվադողը, ինչից հետո վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, տեղի է ունեցել վթարը, ու, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են աշխատել նաև «Սանիտեկ» ընկերության ներկայացուցիչները, ովքեր տեղում մաքրման աշխատանքներ կատարեցին, քանի որ կողաշրջվելուց հետո մեքենայից յուղի արտահոսք էր սկսվել: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր