Ուժեղացվել է իրանաիրաքյան սահմանի վերահսկողությունը
Իրաքի հետ Իրանի սահմանային անցակետերում ուժեղացվել է հսկողությունը, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը:
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են իրաքյան Քերբել քաղաքի սրբավայրից վերադարձող ուխտավորներին, որպեսզի վերջիններս անցակետերում իրազեկեն անվտանգության մարմինների ներկայացուցիչներին, եթե իրենց ուղեբեռում խաղալիքներ տեսնեն:
Իրանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Հուսեին Զուլֆուգարին հայտարարել է, որ Խուզեսթան և Իլամ նահանգների սահմանային անցակետերում ուխտավորների ուղեբեռում խաղալիքներ են հայտնաբերվել, որոնցում գտել են պայթուցիկ սարքեր: