Կրտսեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրությանը մասնակցած առաջին նախագահի հորդորը` ընտրողներին. տեսանյութ
Որքան շատ մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցը, այս մասին այսօր 9/11 ընտրատեղամասում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա ընտրության էր եկել՝ թոռան, կրտսեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Այլ հարցերի առաջին նախագահը հրաժարվեց պատասխանել, ավելացնելով. «Հորդորում եմ մարդկանց գալ քվեարկության եւ ազատորեն, առանց բռնանալու իրենց կամքն արտահայտել»:
տեսանյութը` [url=https://www.youtube.com/watch?v=6lPVRuKsOvY]Ազատություն ռադիոկայանի[/url]