211652_close_icon
views-count15695 դիտում article-date 19:03 06-12-2015

Առաջիկա օրերին եղանակը կտաքանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում գործում է հզոր անտիցիկլոնը, որը իր ազդեցությունը կպահպնի մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ, դեկտեմբերի 7-12-ին ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: Սկսած վաղը ցերեկվանից օդային հոսանքները կփրեն հարավ-արևմուտքից և հանրապետություն կներթափանցեն համեմատաբար տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Եթե այսօր Երևանում գիշերը գրանցել է -7…-8 աստիճան ցուրտ, ցերեկը +3..+4 աստիճան տաքություն, ապա դեկտեմբերի 8-ին օդի ջերմաստիճանի բարձացման արդյունքում գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի -4…-6, ցերեկը +7…+8 աստիճան տաքություն: Օդի ջերմաստիճանը վերջրն երեք օրերին նորմայից ցածր էր 2-3 աստիճանով, ջերմաստիճանի բարձրացման արդյունքում այն արդեն կլինի նորմայի սահմաններում: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր