23531 դիտում
09:53 31-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոց 33 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում յուրացման դեպք է տեղի ունեցել և կա կասկածյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մխիթարյանի գլխավորությամբ։
Տեղում «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բ․-ն հայտնել է, որ ընկերության վարորդ-առաքիչ Արտակ Ա․-ն օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված 1 մլն 455 հազար 581 դրամի պաղպաղակը:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արտակ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։