Զինեդին Զիդան. Հույս ունեմ, որ Բենզեմային չեն հեռացնի Ֆրանսիայի հավաքականից
Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանը, որն այժմ աշխատում է Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբում, հույս է հայտնել, որ արքայական ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմային չեն հեռացնի Ֆրանսիայի հավաքականի՝ Մատյե Վալբուենայի շատնաժի գործի պատճառով:
«Սպասենք մինչև հինգշաբթի, երբ կայանալու է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստը: Հուսով եմ, որ Բենզեմային չեն հեռացնի հավաքականից: Նա կարևոր ֆուտբոլիստ է, իսկ տնային Եվրո-2016-ից առաջ ես այս հարցի միայն մարզական բաղադրիչն եմ դիտարկում», ասել է Զիդանը: