211652_close_icon
views-count1548 դիտում article-date 21:45 07-12-2015

Լեռնային Ղարաբաղում «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիայի կազմակերպիչները արժանացան շնորհակալագրերի

Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակին նվիրված և մայիսի 9-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան պուրակում տեղի ունեցած «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիայի կազմակերպիչները (ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՛՛Հայկի Սերուդն՛՛ ՀԿ-ն), ինչպես նաև աջակիցները արժանացան  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ Համալսարանական լիգայի նախագահ Միխաիլ Ֆյոդորովի կողմից շնորհակալագրերի: Ակցիան, որը նախաձեռնել էր ՀԱՊԿ Համալսարանական լիգան, միաժամանակ իրականացվել է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է կազմակերպիչների www.valspobedy.com վեբ-կայքով։ Այնուհետև կազմակերպվել է ֆլեշ-մոբ։ Հաղթանակի վալսից հետո, ակցիայի մասնակիցները կանգնել են ռուսական «СПАСИБО» բառի տեսքով՝ այսպիսով իսկ հեռակա կարգով երախտագիտություն հայտնելով և հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին։

Նմանատիպ նյութեր