1060 դիտում
22:49 07-12-2015
ԵԽԽՎ-ն հրապարակել է նախնական մամուլի հաղորդագրություն. Հ. Նաղդալյան
-Մամուլում շրջանառվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած երեք հոգանոց պատվիրակության, այսպես կոչված, գնահատականը՝ կապված դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի ընթացքի հետ: Կխնդրեինք պարզաբանել՝ ինչ է այն իրենից ներկայացնում.
- Կցանկանայի, որպեսզի մեր հանրությունը և լրատվամիջոցները հստակ տարբերակեին՝ հրապարակվածը ոչ թե գնահատական է, այլ նախնական մամուլի հաղորդագրություն՝ նախնական տեղեկատվություն հանրության համար: ԵԽԽՎ կանոնակարգով ընտրական գործընթացները դիտարկելու տարբեր ձևաչափեր կան: Առաջինը ՝ ընտրությունների լայնածավալ, ամբողջական դիտորդական առաքելություններն են, մինչև 40 մարդու մասնակցությամբ, որոնք իրականացնում են ողջ ընտրական գործընթացի դիտարկում՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ բուն ընտրության գործընթացի ժամանակ, և հետագայում վերլուծություն և գնահատականներ հնչեցնում զեկույցի տեսքով:
Երկրորդը՝ ընտրությունների գնահատման առաքելությունն է, որը բաղկացած պետք է լինի 5 անդամից և որի գործառույթներն ավելի սահմանափակ են և այն չի իրականացնում որևէ նախընտրական առաքելություն:
Եվ կա երրորդ ձևաչափը, որը տեղի էր ունենում Հայաստանում ներկայումս՝ դա ընտրությունների առիթով Վեհաժողովի անդամների /5 հոգուց պակաս/ ներկայությունն է ՝ մինչ ընտրությունները կամ դրանց ընթացքում՝ առանց դրանց պաշտոնական դիտարկման կամ գնահատման՝ ,,c. Presence on the Occasion of Election of Assembly members during and/or just before an election without a formal observation or assessment of it,,.- մեջբերում ԵԽԽՎ Կանոնադրությունից:
Այս առաքելությունը հետագայում իր եզրահանգումներն է անում հուշագրի տեսքով և ներկայացնում Բյուրոյին: Այսինքն՝ այս
առաքելությունը նպատակ չի հետապնդում հրապարակելու զեկույց, կամ գնահատականներ, ինչպես դա արվում է դիտորդական առաքելությունների դեպքում, այլ ընդամենը պատրաստում է տեղեկատվություն՝ Բյուրոյի համար, որն ի դեպ, ի տարբերություն մյուսների , ոչ թե զեկույցի տեսքով քննարկվում է Բյուրոյի և այնուհետև հաստատվում լիագումար նիստերում, այլ ընդամենը հաղորդագրություն է Բյուրոյի համար:
Այն նախնական հաղորդագրությունը, որն այսօր հրապարակվել է , ԵԽԽՎ երեք անդամների դիտարկումներն են, հղումներ այն խնդիրներին, որոնք արդեն նշվել են նախկին ընտրական գործընթացների ժամանակ՝ ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից:
Քանի որ սա կարճաժամկետ և ոչ դիտորդական առաքելություն է և ի սկզբանե չի ունեցել նախընտրական միսիա, այսինքն՝ հնարավորություն ողջ տեղեկատվությանը տիրապետելու, մենք այժմ պետք է իրենց կողմից նշված խնդիրների վերաբերյալ պատրաստենք մեր օրենսդրական և այլ տեղեկատվությունը, որպեսզի սրանց հիման վրա մեր եվրոպացի գործընկերները ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը Բյուրոյին:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
20:48 15-05-2024
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել
1048 դիտում
22:13 15-11-2023
Հայաստան-ԵՄ համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածվել քաղաքական և անվտանգային հարցերով նիստի արդյունքներով
Այս բաժնից
772 դիտում
16:14 31-10-2024
Կեղծ ստվերի դեմ չեք պայքարում, ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար եք պայքարում. Aravot.am
553 դիտում
15:59 31-10-2024
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան
646 դիտում
15:50 31-10-2024
Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան