211652_close_icon
views-count1022 դիտում article-date 16:04 08-12-2015

Շարունակվում է հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 30 վարչական արձանագրություն: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 9 արձանագրություն: Հանձնարարվել է լինել ավելի հետևողական և խստացնել հսկողությունը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր