19635 դիտում
23:02 08-12-2015
Նորաձև հղիներ 2016. ֆոտոշարք
Հղիության ընթացքում կինը ցանկանում է ունենալ նորաձև, տրենդային տեսք, միաժամանակ զգալ իրեն հարմարավետ և գեղեցիկ: 2016 թվականի իրենց առաջարկած մոդելներով դիզայներները ամբողջությամբ բավարարում են այս պահանջները:
[b]Ամեանորաձև վերարկուները հղիների համար 2016 թվականի հավաքածուից. [/b]
Հղիների համար նախատեսված վերարկուները իրենց լայն ձևվածքով կծածկեն ձեր փորիկը անգամ երրորդ եռամսյակում: Վառ գույներ, կլյոշ ձևվածք։
[b]
Մուշտակներ հղիների համար. [/b]
Հղիներին 2016 թվականի հավաքածուով խորհուրդ է տրվում կրել կարճ մուշտակներ, քանի որ նրանով ավելի թեթև կլինի քայլելը:
[b]Հղիների ամեօրյա հագուստի 2016 թվականի հավաքածուն.[/b]
Առաջին եռամսյակում դեռ կարելի է կրել հատուկ հղիների համար նախատեսված ջինսեր՝ տրիկոտաժե շապիկով: Վերջին եռամսյակում նախընտրելի է կրել բնական կտորներից կարված տրիկոներ, շորիկներ բարձրացված կոնքերով և կոմբինիզոններ:
[b]Հղիների զգեստները 2016 թվականի հավաքածուից.[/b]
Սովորաբար հղիների զգեստները բարձրացված գոտիով են լինում՝ միդի կամ մաքսի, բայց վերջին տենդենցներից է 60-ականների ոճով կարճ շորիկները, որոնք կարելի է կլրել մուգ զուգագուլպաներով: Իսկ երեկոյան շորիկների համար դիզայներները ներկայացրել են երկար ամպիր կամ հունական ոճի մոդելներ:
Նորաձև են ծաղկավոր նախշերով զգեստները, նորաձև սպիտակը և պաստելային երանգները, ինչպես նաև հյութեղ վառ գույներն ու դրանց համադրությունները:
Հորիզոնական զոլերը առկա են հավաքածուներում, որոնք, ի դեպ, վիզուալ ձգում են կազմվածքը: Նորաձև են նաև ծաղիկներից դաջվածքները, տերևները, փնջերը շորիկների վրա: Այս սեզոնում նաև շատ նորաձև է ծովային թեմատիկան:
Նյութի աղբյուրը՝ [url=http://dress-trends.com/maternity-fashion-trends-2016/]Dress-Trends.com[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
15:23 31-10-2014
Հղիներ VS Հղիներ. նպաստի ու ծննդաբերության արանքում
4013 դիտում
23:42 28-08-2014
2014 թվականի նորաձև հարսանյաց զգեստները. ֆոտոշարք
16404 դիտում
11:04 15-04-2014
Վերահսկիչ պալատը կասկածելի հիվանդներ և հղիներ է հայտնաբերել․ Առավոտ
Այս բաժնից
2905 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ