211652_close_icon
views-count2345 դիտում article-date 09:14 09-12-2015

Տղամարդիկ նման դեպքերում ասում են՝ ով կեղծիք է արել, նրա.... Արամ Մանուկյանը՝ Գալուստ Սահակյանին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը հիշեցնում է երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը. «Ամբողջ ընտրության ժամանակ հիմնականում բողոքներ չեն եղել: Այդ պատճառով ՀԱԿ-ը նման բան է մտածել, երեւի ընտրակեղծարարությունն արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի ընդդիմադիր կեցվածքն ապահովի... հիմա քրեական գործեր են հարուցված, թննություն է ընթանում, սպասենք արդյունքներին» ու հավելում. «Այն, որ իշխանությունների մեջ հանրաքվեի իրական արդյունքները սկսել են հոգեխանգարմունք առաջացնել, հայտնի է, այլապես նրանք չէին դիմի կեղծիքների ամենաայլանդակ մեթոդների՝ գողանալով «ոչ»-ի քվեաթերթիկները և այդպես շարունակ: Բայց որ վիճակը ոմանց մոտ այսքան լուրջ է՝ դժվար էր պատկերացնել: «ՉԻ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մեկնաբանելով Գալուստ Սահակյանի հայտարարությունները, այսպես հակադարձեց. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ով կեղծիք է արել, թող Աստված պատժի նրա երեխային, իսկ տղամարդիկ նման դեպքերում ասում են՝ ով կեղծիք է արել, նրա...»:

Նմանատիպ նյութեր