Հնդկաստանում ուղղաթիռ է վթարվել. կա 6 վիրավոր. տեսանյութ
Հնդկաստանի Նագալենդ նահանգում ուղղաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել, ըստ նախնական տվյալների` վատ տեսանելիության պատճառով, կա 6 վիրավոր, որոնցից 2-ը գտնվում են ծանր վիճակում:
Ուղղաթիռի վթարման պահը տեսանկարել են ականատեսները, ովքեր տեսանյութը տեղադրել են համացանցում:
Ներկայացնում ենք տեսանյութը: