211652_close_icon

Հնդկաստանում գնացք է վթարվել. կա առնվազն 20 զոհ, 150 վիրավոր

views-count5664 դիտում article-date 12:02 20-08-2017
Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա առնվազն 20 զոհ, ևս 150 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը չի տեղեկացվել երկաթգծերի վրա այդ հատվածում ընթացող վերանորոգման աշխատանքների մասին և ընթացել է մեծ արագությամբ, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Տարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր