211652_close_icon
views-count1338 դիտում article-date 09:50 10-12-2015

«Ֆուկուսիմա-1»-ի մոտակա ստորգետնյա թունելում ճառագայթման մակարդակը բարձրացել է 4 հազար անգամ

Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմային էլեկտրակայանի մոտակայքում գտնվող թունելներից մեկում ճառագայթման մակարդակը 4 հազար անգամ գերազանցել է 2014 թվականին գրանցված ցուցանիշը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK-ին: Tokyo Electric Power օպերատորի տվյալների համաձայն՝ թունելում ջրի մեջ առկա ռադիոակտիվ ցեզիումի պարունակությունը 1 լիտրում ավելացել է 420 հազար բեկերելով: Մասնագետները դեռևս չեն կարողանում պարզել դրա պատճառը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկիրը մտադիր է նշված ատոմակայանի 21-րդ բլոկը կրկին գործարկել:

Նմանատիպ նյութեր