211652_close_icon
views-count2932 դիտում article-date 14:49 10-12-2015

Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանից թուրքական սննդամթերքների վերարտահանումը ռուսական շուկա

ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը, Գյուղատնտեսության նախարարությանը և «Ռոսպոտրեբնադզոր»-ին հրահանգվել է ուժեղացնել վերահկողությունը Ադրբեջանից և Ղազախստանից թուրքական ապրանքների հնարավոր վերաարտահանման հարցում, գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը: Համապատասխան փաստաթուղթը մշակվել և նշված գերատեչություններին ուղարկվել է ՌԴ Հանրային պալատի՝ ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Պավել Սիչովի կողմից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո,երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Cy-24 ռմբակոծիչը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվել է Թուրքիայից հիմնական սննդամթերքների ներմուծումը ռուսական շուկա:

Նմանատիպ նյութեր