211652_close_icon
views-count2021 դիտում article-date 16:19 10-12-2015

ԼՂՀ վարչապետը կոչ է արել համայնքի ղեկավարներին նախաձեռնություն ցուցաբերել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է ՏԻՄ ղեկավարների համար կառավարության կողմից կազմակերպվող 9-րդ դասընթացի մասնակիցներին: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ այն համարելով Արցախի ժողովրդի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Կառավարության ղեկավարն ուրախություն է հայտնել, որ արդեն շուրջ 200 համայնքապետ մասնակցել է վերապատրաստման դասընթացներին, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողել համայնքների կառավարման վրա: «Կարծում եմ՝ ՏԻՄ ղեկավարների գլխավոր անելիքները պետք է լինեն համայնքային աշխատանքների կազմակերպումը և համայնքի սեփական եկամուտների չափի աճի ապահովումը: Ակնկալում եմ, որ ինքներդ նախաձեռնող լինեք համայնքի խնդիրների լուծման գործում և հնարավորինս չափով օգտագործեք ներքին ռեսուրսները: Ինչ վերաբերում է սեփական միջոցների չափի ավելացմանը, ապա դա հնարավոր է համայնքների տնտեսական զարգացման ճանապարհով: Սակայն պետությունն այստեղ պետք է ապահովի տարածքային համաչափ զարգացում՝ մուտքերի արդյունավետ կառավարման միջոցով»,- նշել է Ա. Հարությունյանը: Կառավարության ղեկավարը վերջում պատասխանել է համայնքապետների հարցերին՝ անդրադառնալով պետության կենսագործունեության մի շարք ոլորտների և գործադիրի առաջիկա ծրագրերին: [b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր