211652_close_icon
views-count7303 դիտում article-date 07:39 25-03-2015

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի 1-ից. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից: Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 180 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի: Ռուսական գազի «մեծածախ» գնի նվազումը, սակայն, ամենևին չի հանգեցնի ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության: Թե բնակչությունը և թե խոշոր սպառողները գազի դիմաց կվճարեն ճիշտ այնքան, որքան վճարում են հիմա։ Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռբ է բերվել երկար բանակցությունների արդյունքում և նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը: Եթե ռուսական կողմը չհամաձայներ իջեցնել գազի գինը, ապա ներհայաստանյան սպառողների համար սակագինը պետք է բարձրանար 10-12%-ով: Դեռ անցած տարվա նոյեմբերից ՀՀ իշխանությունները բանակցում էին ռուսական կողմի հետ ՀՀ մատակարարվող գազի գինը ռուսական ռուբլով վերահաշվարկելու շուրջ: Եթե դա հաջողվեր, ապա գազի գինը, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, շատ ավևի էական կնվազեր: Սակայն ՌԴ կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը և առավելագույնը, որին համաձայնել է գնի նվազեցումն է 10-12 %-ով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր