11530 դիտում
11:15 11-12-2015
Երեկ ինքնասպանության փորձ կատարած զինծառայողի մայրը մահացած է. նա ՌԴ-ից եկել է` հայրենիքին պարտքը տալու. մանրամասներ
Ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը, ով ինքնասպանության փորձ կատարելուց առաջ հորը նամակ էր գրել` նշելով, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները, Ռուսաստանի Դաշնությունից է եկել` ծառայելու նպատակով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը` ավելացնելով, որ հայրը եւս ՌԴ-ում է եղել եւ դեպքից հետո եկել է: Իսկ տղայի մայրը մահացել է և մոր մահից հետո են նրանք մեկնել ՌԴ:
Գյուղապետը նշեց, որ թեեւ չի կարող հստակ նշել, բայց նախնական տեղեկություններով՝ ընտանիքում երկու երեխա են՝ մեկ աղջիկ եւ մեկ տղա:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել էինք, որ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ. Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։
2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել էր «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Մշակվել քննչական պլան, ձեռնարկվել բազմաթիվ քննչական գործողություններ՝ զինվորի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը մտել էր զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում գտնվող հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ. Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը և ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում պատճառել հրազենային վնասվածք:
Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել էր նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը և Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելի վաղ էլ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ զինծառայողի վիճակը ծանր է:
Նմանատիպ նյութեր
8511 դիտում
22:44 12-02-2019
«Վստահ եմ՝ տղայիս սպանել են». հունվարի 1-ին մահացած զինծառայողի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը