Պուտինը կարգադրել է ոչնչացնել Սիրիայում ռուս զինվորներին սպառնացող ցանկացած թիրախ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ոչնչացնել բոլոր այն թիրախները, որ սպառնալիք կհանդիսանան Սիրիայում գտնվող ռուս զինվորականների համար, հաղորդում է Tass-ը:
Հանդես գալով ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչներն ուղիղ սպառնալիք են Ռուսաստանի համար, և Մոսկվայի գործողությունները խոսում են ոչ թե վերացական շահերի մասին, այն երկիրը պաշտպանելու մտադրությունների:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է համաձայնեցնել Սիրիայում ռուսական զինված ուժերի գործողությունները Իսրայելի և միջազգային կոալիցիայի հետ՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, գնում է թռիչքների անվտանգության ապահովման մասին: