Ռիհանան կազմակերպել է հերթական «Ադամանդե պարահանդես»-ը.
Լոս Անջելեսում կայացել է Ռիհանայի Diamond Ball բարեգործական երկրորդ պարահանդեսը, որը տեղի է ունենում 2012 թ-ին հիմնված The Clara Lionel Foundation հիմնադրամի պատվինա;
Բարբադոսցի գեղեցկուհու բարեգործական «Ադամանդե պարահանդեսին» ներկա են եղել երգչուհի Զենդայան, Քեյլի Ջեները, Վիլ Սմիթը կնոջ հետ և այլ հայտնիներ:
«Ես երջանիկ եմ, որ երեկոն կայացել է»,- ասել է Ռիհանան:
Նշենք, որ հիմնադրամը աջակցում է առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտում սկիզբ առած նախագծերին: