211652_close_icon
views-count2087 դիտում article-date 18:00 13-12-2015

Տուբերկուլյոզի դեմ ստուգման ժամանակ 6-ամյա երեխան մահացել է

Սմոլենսկի շրջանում հետաքննություն է իրականացվում պարզելու 6-ամյա աղջնակի մահվան հանգամանքնեըր: Երեխան մահացել էր տուբերկուլյոզ հիվանդության համար նմուշառում վերցնելու ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է Քննչճական կոմիտեի ղեկավարի օգնական Մարիա Պանովան: Նրա խոսքով, դեկտեմբերի 11-ին երեխայի ծնողները նրան տարել են Սմոլենսկի հակատուբերկուլյոզային դիսպանսեր՝ նմուշառում վերցնելու, ստուգելու համար: Դրա ընթացքում երեխան վատացել է: Դեպքի վայր եկած շտապ օգնության բրիգադը չի կարողացել փրկել երեխային. վերջինը տեղում մահացել է: «Interfax»-ի փոխանցմամբ, պարզվում են կատարվածի հանգամանքները, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր