211652_close_icon
views-count5009 դիտում article-date 18:57 24-03-2016

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ: Երևանի Հյուսիսային պողոտայում «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության աշխատակիցները տուբերկուլյոզի բուժման եւ կանխարգելման մասին թերթիկներ էին բաժանում: «Բժիշկներ առանց սահմանի» աշխատակիցները անցորդներին ներկայացնում էին հիվանդությունը եւ ասում, որ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել իրենց: Տու­բեր­կուլո­զի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն առաջին հերթին այս հիվանդության գլոբալ համաճարակի և դրա վերացման ջանքերի, ինչպես նաև կանխարգելման և դրա դեմ պայքարի մեթոդների մասին մոլորակի բնակչության տեղեկացվածության բարձրացումն է: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր