Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու:
Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը, ազատվելով Արգենտինայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: