1358 դիտում
18:40 15-12-2015
ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հետ
Դեկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հետ:
Երախտիքի խոսք ուղղելով լյուքսեմբուրգյան կողմին` դեսպան Մարգարյանը նշեց, որ այս տարվա մայիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգի խորհրդարանն իր արժեքավոր ներդրումն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարում:
ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային արդի հարցերի: Զրուցակցի խնդրանքով Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման, տարբեր եվրոպական և միջազգային կառույցներում համագործակցության խորացման ուղիների վերաբերյալ: Քննարկվեցին նաև գործարար կապերի ակտիվացմանն ուղղված քայլեր, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործակցության ծավալման հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
18:55 29-09-2023
Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին
1531 դիտում
20:20 05-02-2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ Նախարարի հետ
898 դիտում
18:08 14-02-2024
Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար