211652_close_icon
views-count1534 դիտում article-date 20:20 05-02-2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ Նախարարի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ Նախարար Ժան Ասելբորնի հետ:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն հայտնեց Ժան Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

Նմանատիպ նյութեր