211652_close_icon

Բացառիկ կամուրջ՝ Հայաստանում և Միացյալ Նահանգներում բնակվող հաշմանդամություն ունեցող մարդկանց միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10485 դիտում article-date 11:57 16-12-2015
«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծված նախագծի ղեկավար Սևակ Հակոբյանի գաղափարին այս ամիսների ընթացքում միացան հազարավոր մարդիկ, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Բարեգործական նախագիծը զարմացրեց ու հիացրեց շատերին, որն էլ առիթ դարձավ ստեղծելու մի նոր ակումբ, որտեղ կարատեի պարապմունքներից բացի, հաշմանդամություն ունեցող անձիք կարող են զբաղվել ձիավարությամբ, ժայռամագլցմամբ, կտիրապետեն հրաձգության հմտություններին: Նախագիծը կյանքի կկոչվի ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում: «Active life for disabled people» ակումբը կստեղծի յուրահատուկ կամուրջ Հայաստանում և Միացյալ Նահանգներում բնակվող հաշմանդամություն ունեցող մարդկանց միջև: Համագործակցության արդյունքում ԱՄՆ-ում կգործեն JKA Armenia-ի և «Active life for disabled people» կազմակերպության մասնաճյուղերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր