1956 դիտում
15:25 16-12-2015
Արգենտինական «Ռասինգ» ակումբը Հայոց Ցեղասպանության պատճառով հրաժարվել է պայմանագիր կնքել Turkish Airlines-ի հետ
Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ է վարել Turkish Airlines ավիաընկերության հետ, սակայն ի վերջո [url=http://www.apertura.com/negocios/Racing-rechazo-el-auspicio-de-Turkish-Airlines-y-la-comunidad-armenia-se-lo-agradecio--20151215-0003.html]հրաժարվել է[/url] նման հովանավորի հետ գործարք կնքել՝ 1915թ. Հայոց Ցեղասպանության պատճառով:
Իր պաշտոնական կայքում «Ռասինգը» հրապարակել է Հարավային Ամերիկայի Հայ երիտասարդաց Միության երախտագիտության խոսքը:
«Ֆուտբոլում մարզաշապիկը և ակումբային ատրիբուտները չպետք է բծեր ունենան: Աշխարհի ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր ակումբը հովանավորի մի կառավարություն, որը խախտում է մարդու իրավունքները», հայտարարել է Հարավային Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը:
Ուշագրավ է, որ 2014 թվականին Ադրբեջանի հետ խոշոր հովանավորչական գործարքից հրաժարվել է մեկ այլ հայտնի արգենտինական ակումբ՝ «Սան-Լորենսոն»: Պատճառը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումներն են:
Նշենք, որ «Ռասինգը» հանդիսանում է Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Թիմը 8 անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն, իսկ 1967թ. նվաճել է Լիբերտադորեսի և Միջմայրցամաքային գավաթները:
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
14:04 02-04-2015
Turkish Airlines-ի ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով ճանապարհի կեսից վերադարձել է Ստամբուլ
1836 դիտում
01:28 22-04-2014
Արգենտինական ֆուտբոլային ակումբը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
3758 դիտում
12:26 06-03-2015
Turkish Airlines-ի ինքնաթիռը կաթվածահար է արել Նեպալի օդանավակայանի բնականոն աշխատանքը. ֆոտոշարք
Այս բաժնից
2200 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2857 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2383 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում