211652_close_icon
views-count1561 դիտում article-date 16:05 16-12-2015

Վլ.Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը կարևորեց երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը, ընդգծելով, որ 2012 թվականին ստորագրված փոխգործակցության պայմանագիրն իրագործվում է ողջ ծավալով, սակայն կան աշխատանքն ավելի սերտացնելու բոլոր հնարավորությունները: Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով անվտանգության ապահովման մակարդակը Հայաստանում, համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը կշարունակվի, նաև՝ Հայաստանի ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ավանդական գործակցության խորացման շնորհիվ: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հայ-իրանական ոստիկանական համագործակցությունը ոչ միայն ավանդական է, այլև շարունակական, և այս պահին էլ Թեհրանում է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը: Ոստիկանության պետը կարևորեց գործընկեր կառույցների հարաբերությունների խորացումը փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր