774 դիտում
17:29 16-12-2015
ՀՀ առողջապահության նախարարը բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմիի հրավերով մեկնել է Իրան
Դեկտեմբերի 13-ից 15-ը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմիի հրավերով, այցելեց Թեհրան:
Դեկտեմբերի 14-ին կայացավ նախարարներ Ա.Մուրադյանի և Ս.Հաշեմիի հանդիպումը, որին ներկա էր նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կողմերը ստորագրեցին առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր:
Այցի շրջանակներում նախարար Մուրադյանը եղավ Թեհրանի «Noor» ակնաբուժական կենտրոնում, ինչպես նաև «Aryogen» դեղագործական և արտադրական ընկերությունում:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող գիտահետազոտական, կրթական և արտադրական համագործակցության ծրագրեր:
Նախարար Մուրադյանը հանդիպեց նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց ՀՀ առողջապահության ոլորտի վիճակը և կառավարության առաջիկա ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
15:40 20-03-2021
Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին
2286 դիտում
14:24 09-03-2017
ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Կոպենհագեն
Այս բաժնից
529 դիտում
10:52 15-11-2024
Եթե երեկ մեկ հոգին ԱԺ-ում ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին. Վահե Հովհաննիսյան
535 դիտում
10:10 15-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան