211652_close_icon
views-count10113 դիտում article-date 08:25 17-12-2015

Պատգամավոր Բռլյանտի Արշակի արկածները ԱԺ-ում. «ՉԻ»

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Արշակ Մխիթարյանը՝ նույն ինքը՝ Բռլյանտի Արշակը, խորհրդարանի դահլիճում երեկ զբաղված էր «դաշնակահարությամբ» ու հավելում. «Բանն այն է, որ Մխիթարյանը քվեարկում էր ոչ միայն իր, այլեւ բացակա եւս երկու պատգամավորի՝ Մուրադ Գուլոյանի և Հրանտ Դավթյանի փոխարեն: Տևական ժամանակ, երբ ԲՀԿ-ն հանդես էր գալիս այլընտարնքի, հետո ընդդիմության անվան տակ, նրանց խմբակցության պատգամավորները նման խախտումներ չէին անում: Բայց հիմա, երբ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր համարելով դարձել է իշխող ՀՀԿ-ի կցորդը, այդ խմբակցության պատգամավորները որդեգրել են արատավոր այդ գործելաոճը: Ու պետք է նկատենք, որ միայն Արշակ Մխիթարյանը չէ, որ ուրիշի փոխարեն է քվեարկում, այդպես են վարվում ԲՀԿ խմբակցության շատ այլ ներկայացուցիչներ»:

Նմանատիպ նյութեր