«Ռիսկով ջահելի» արկածները ԵՊԲՀ-ում
[color=#EF2929]Shamshyan. com-[/color]ի տեղեկություններով, ԵՊԲՀ-ի աշխատակիցները հաղորդում են տվել ՀՀ ոստիկանությունում և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Ըստ հաղորդման անհայտ անձտ մուտք է գործել ԵՊԲՀ, <<լկտի>> պահվածք է ցուցաբերել և առաջարկել է դրամի տեսքով կաշառք՝ ԱՄՆ-ում բնակվող իր ծանոթի համար դիպլոմ տրամադրելու համար: Բժշկականի աշխատակցի մերժումից հետո <<առյուծի կաթ կերած>> ջահելը չի հանդարտվել և կրկին փորձել է իր առաջարկը ներկայացնել:
Մերժումներ ստանալուց հետո դժգոհ երիտասարդը հեռացել է համալսարանից:
Բժշկականի աշխատակիցները <<ֆայմել են>> ձայնագրել ամբողջ ընթացքը և ներկայացրել են Ոստիկանություն:
Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել, հարուցվել է քրեական գործ և կատարվում է հետաքննություն և գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Ըստ [color=#EF2929]Shamshyan. com[/color]-ի տեղեկությունների անգամ հետախուզում է հայտարարվելու: Կան տեղեկություններ նաև, որ <<տաքարյուն ջահելին>> հատուկ ուղարկել էին ԵՊԲՀ սադրանքներ հրահրելու նպատակով, թե ովքեր են ուղարկել ու ինչ նպատակով, ասում են իրավապահ մարմիններն ակտիվորեն զբաղվում են ու <<ռիսկով ջահելին>> բերման ենթարկելու ժամերը հաշված են: